Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Դարպաս բացելը» ծախում են որպես հնարավորություն և ոչ՝ դավաճանություն ու վտանգ

«Դարպաս բացելը» ծախում են որպես հնարավորություն և ոչ՝ դավաճանություն ու վտանգ
31.07.2025 | 14:08

Սյունիքի դարպասները բացելու լոբբինգ անողը Խոջալուի ցեղասպանության ճանաչման լոբբինգ էլ կանի: Հավատացեք՝ իրականության, վտանգների, ծախվածության ու դավաճանության եզրերն այնքան են լղոզվել, որ «դարպաս բացելը» ծախում են որպես հնարավորություն և ոչ՝ դավաճանություն ու վտանգ: Ոչ մի տարբերություն չկա՝ դա անողը Հայաստանի նախագա՞հն է, թե՞ Ադրբեջանի: Միակ տարբերությունը նրանում է, որ այդ ամենը անողներից առնվազն մեկին մեր գրպանից ենք վճարում դա անելու համար: Դա անողն էլ իրեն ներշնչել է, որ մենք «փողի խնդիր չունենք» ու իրեն վճարելու ենք ոչ միայն Սյունիքի դարպասները բացելու, այլ նաև «Խոջալուի ցեղասպանության համար ներողություն խնդրելու ու փոխհատուցելու համար»: Դե, ինքը մեր հաշվին փողի խնդիր չունի, ստանում է 1 միլիոն 664 հազար դրամ աշխատավարձ, իսկ առհասարակ «դարպաս բացողի» գոյությունը մեզ վրա բյուջեով նստում է տարեկան շուրջ 1 մլրդ 658 մլն դրամ: Քանի դրամի օգուտ է տալիս և քանի դրամի վնաս՝ դատեք ինքներդ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ